Սևուսպիտակ հեռուստացույց. այսպես է Տավուշում պատմության ուսուցչուհի աշխատող Անուշը պատկերացնում Սովետական Միությունը։ Հայաստանի պատմության այդ բարդ շրջանը՝ սովետական տարիները, «սևուսպիտակ» է ընկալվում շատերի կողմից, այդ թվում՝ նրանց, ովքեր դասավանդում են այդ մասին։ Մինչ Հայաստանը բախվում է ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերներին, սովետական անցյալի ժառանգությունը շարունակում է ձևավորել ուրույն ըմբռնումներ ու քննարկումներ ինչպես դասարաններում, այնպես էլ դրանցից դուրս։
Ինչպե՞ս է ընկալվում Սովետական Միությունը
Հայաստանի սովետական տարիների մասին խոսելիս թե՛ ուսուցիչները, թե՛ սովորողները շեշտադրում են կատարում կա՛մ սոցիալ-մշակութային այն անջրպետի վրա, որ կար սովետականի ու ազգայինի միջև, կա՛մ էլ այդ շրջանը մեկնաբանում են «ազատ աշխարհն ընդդեմ երկաթե վարագույրի» երկդիմի ոսպնյակի միջոցով։ Ինչպես նշում է Արմանը, ով ուսուցիչ է Երևանում, ինքը «ծնվել է Սովետական Միությունում, բայց դպրոց գնացել է արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունում ու կոմունիստական բաների փոխարեն սովորել է «Զարթնիր լաո»-ի ու [Հայաստանի] դրոշի մասին»։ Նույն կերպ 18-ամյա Բաբկենը Սովետական Միությունը հակադրում է մշակութային ինքնության այնպիսի բաղադրիչներին, ինչպիսին է, օրինակ, կրոնը։ «Սովետում չէին հարգում հին արժեքները, օրինակ՝ եկեղեցին, ճարտարապետությունը և այլն», - ասում է նա։

Ուշադրություն չդարձնելով սովետական համակարգի գաղափարական կողմերին և կառչելով «սովետականն ընդդեմ ազգայինի», «Ռուսաստանն ընդդեմ ԱՄՆ-ի» երկդիմություններին՝ բազմաթիվ նրբերանգներ կարող են մնալ չուսումնասիրված։ Դասավանդելով ԽՍՀՄ-ի մասին, որ ստեղծվել է սոցիալիստական տեսությունների քաղաքական ու տնտեսական գաղափարների հիման վրա, հավանաբար ավելի օգ-տակար կլիներ, եթե պատմության ուսուցիչները կենտրոնանային հարցի գաղափարական կողմերի վրա՝ փոխարեն անընդհատ ընդգծելու և կրկնելու «սովետականն ընդդեմ ազգայինի», «ազատ աշխարհն ընդդեմ երկաթե վարագույրի» ծեծված նարատիվները։
Տես նաև՝
Այս հոդվածը գրվել է ուսուցիչների և սովորողների միջև կայացած երկխոսության հիման վրա՝ «Միջսերնդային երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմադրամը»՝ համագործակցելով «Ֆրիդրիխ Նաումանի հիմադրամի» հետ։ Անձի ինքնության գաղտնիությունը պաշտպանելու նպատակով երկխոսության մասնակիցների իրական անունները փոփոխվել են։
Comments